split, cloven, riven;
cracked;
cleft, split, crevice, rift, fissure.
• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «ճեղքուած» Վեցօր. «ճեղք, ծերպ» Ոսկ. ճառք 901, Լմբ. իմ. որից հերձ ի հերձ «պատառ պատառ» Ուռհ. 317. հերձնուլ «պատռիլ, ճաքիլ» Գծ. ա. 18. հերձիլ, հեր-ձանել, հերձուլ «պատռել, ճեղքել» ՍԳր. «անդամահատել» Ոսկ. բ. կոր. լհ. բ. 11. Ուս. քր. «երկպառակիլ» Ոսկ. լհ. ռ. 12 հեր-ձատել Կիւրղ. ղևտ. հերձոտել Վրք. հց. հեր-ձուցանել Խոր. հռիփ. հերձումն կոչ. հեր-ձուած ՍԳր. Եւս. պտմ. հերձուածող Տիտ. գ. 10. Ոսկ. եզն. հերձութիւն «հերձուած» Կնիք հաւ, էջ 191. հերձապետ «հերձուածողների գլուխը» Զքր. եպս. 282. հեծանահերձ Մծր. հերձաթև Վեցօր. 162 կամ թևահերձ Պիտ. թաթահերձ ՍԳր. կճղակահերձ ՍԳր. Կիւրղ. ղևտ. գաւազանահերձ Ճառընտ. գետահերն Նար. ծայրահերձ Աթ. խչ. ծովահերձ Ագաթ. բազմահերձ Փիլ. բագն. հերձատամ, հեր-ձարան (նոր բառեր) ևն։ Այստեղ են պատ-կանում նաև հերձակ «նետ, փքին» Կիւրղ. թգ. (թարգմանաբար յն. σγίζα «ճեղքուած փայտ. 2. նետ» բառից. հմմտ. σγίζω «ճեղ-քել») և հերձի «մի տեսակ ծառ. pistacia lentiscus L» Դան. ժգ. 54. Ոսկ. պօղ. Բ էջ 653 (թրգմ. յն. σχίνος հոմանիշից)։
• Դան. ժգ. 54 յիշուած հերձի և սղոզի բառերի իմաստը չիմանալով՝ Վրդն. դան. ա. էջ 245 այլ ընդ այլոյ մեկնում է. «ասեն՝ հերձաւոր և բոլոր և սղոցաձև տերև և երկայն են ի ծառս. և այլք թէ՝ հերձեալ էին պատուաստ դնել ազնիւս. և թէ՝ զգօս ծառոյ ծայրս սղոցով կըտ-րեալ էին»։-ՆՀԲ հերձ լծ. թրք. եըրթ-մագ «պատռել», եարմագ «ճեղքել». իսկ խրամատել բառի տակ եբր. ֆարաձ (իմա՛ [hebrew word] feres «ճեղքել, պատ-ռել»)։ Lag. Urgesch. 899 հյ. հերկ բա-ռի հետ։ Bugge IF 1, 450 հնագոյն *խերձ<*խերդ ձևից՝ իբր = լիթ. skérd-žiu «ճեղքուիլ, բացուիլ ևն». սանս scrintu՝ նոյն նշ.։ Հիւնք. արաբ. ֆէրճ, ֆէրզ «պատառուած»։ Patrubány SA 1, 196 յն. πείρω «ծակել», πορϑαδς «նե-ղուց» բառերի հետ։ Անդրիկեան, Բազմ, 1ՉՈ5. 512 լծ. հերքել։ Petersson, Ar. u. Arm. Stud. 131 հսլ. prati «հերձել», ռուս. пороть «հերձել, քանդել, աատ-ռել» բայերի հետ՝ հնխ. per-g'h-ձևից։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 86 շերտ բառից։-Հերձի ծառի մասին խօ-սած և ուղիղ մեկնութիւնը տուած են ՆՀԲ, Բանաս. 1902, 379 և Արթինեան Ածաշնչի տունկերը, էջ 12։
• ԳՒՌ.-Սեբ. հէրցիլ «բարկութիւնից ճա-քիլ», Երև. հէրսված «հակառակ, թարս», ինչպէս՝ հէրսված մարդ է «թարս բնութիւն ունի»։